Պարտադիր կրթություն
Պարտադիր կրթություն, կրթության այն ժամանակահատվածը, որը պարտադիր է բոլոր մարդկանց համար և հաստաստված է կառավարությանկողմից։ Կրթությունը կարող է անց կացվել դպրոցներում կամ այլ ուսումնական վայրերում։
Դպրոց պարտադիր հաճախման օրենքը պարտավորեցնում է ծնողներին իրենց երեխային որևէ դպրոց ուղարկել[1]։
Տնտեսական, սոցիալական և մշակութային oրենքների մասին միջազգային դաշնագիրը բոլորի համար ապահովում է անվճար կրթություն որոշակի տարիների ընթացքում[2]։ Բոլոր երկրները, բացի Բութանից, Օմանից, Պապուա Նոր Գվինեայից, Սողոմոնյան Կղզիներից և Վատիկանից ունեն պարտադիր կրթության մասին օրենք։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին պարտադիր կրթությունը նախատեսված էր ֆիզիկական հմտությունները բարելավելու համար։ Այն դեռահասների մոտ զարգացնում է նաև մարդկանց հետ հաղորդակցվելու հմտությունները և ծանոթացնում է էթիկայի կանոններին, ներգաղթյալներին թույլ է տալիս հեշտությամբ ներգրավվել նոր երկրի անծանոթ հասարկությունում[3]։ Ներկայումս, բազմաթիվ երկրներ ընդունում են, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կրթություն ստանալու։
Այն օգնում է բարելավել քաղաքացիների կրթության մակարդակը, կրճատել ընտանիքի ֆինանսականի պատճառով դպրոց չհաճախող աշակերտների թիվը և նվազագույնի հասցնել գյուղական և քաղաքային բնկավայրերի կրթության որակի տարբերությունը։
Երկրում կրթության մատչելիության և աշակերտների հմտությունների միջև ընդհանուր հարաբերակցությունը ցածր է։ Կրթության հասանեելիության և դրա որակի միջև անդունդը կարող էր առաջանալ կրթության ոլորտում թույլ քաղաքականության կամ այդ քաղաքականությունն իրականացնողների տեղեկատվացության պակասի պատճառով, քանի որ նրանք չգիտեն՝ ինչպես ոգեշնչել աշակերտին սովորել։ Որոշ պարագաներում կառավարությունները կարող են շահագրգռված լինել տրամադրել կրթություն, սակայն նրանց նպատակը կարող է ամենևին էլ չլինել քաղաքացիների գիտելիքի և հմտությունների բարելավումը[4]։ Մյուղ կողմից էլ հանրապետական կառավարման ձև ունեցող երկներում քաղաքացիների համար անհրաժեշտ և կարևոր է կրթված լինելը[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ ժամանակաշրջանից մինչև միջնդար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտադիր կրթության մասին իմացել են դեռ անտիկ շրջանում։ Սակայն այն հիմնականում վերաբերում էր թագավորական, կրոնական և զինվորական կազմակերպություններին, որը էությամբ տարբերվում է ժամանակակից պարտադիր կրթությունից։
Պարտադիր կրթություն հասկացությունը Արևմուտքում հայնտի է դարձել Պլատոնի «Հանրապետության» շնորհիվ (մ․թ․ա․ 424-348)։ Պլատոնը այն շատ պարզ ձևով էր ներկայացնում։ Կատարյալ քաղաքը պահանջում է կատարյալ քաղաքացիներ, իսկ կատարյալ քաղաքացիները՝ կատարյալ կրթություն։ Պլատոնի արտահայտած մտքերը արդիական դարձան Ռենեսասնի ժամանակաշրջանում, իսկ Մարսիլիո Ֆիչինոյի (1434–1499) Պլատոնի աշխատությունների թարգմանությունները եղան Լուսավորության ժամանակաշրջանի գագաթնակետը։ Լուսավորության ժամանակաշրջանի փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն, որ հայնտի է կրթության վերաբերյալ իր աշխատանքներով («Էմիլ կամ դաստիրակաության մասին» տրակտատ-վեպ), ասել է․ «Հանրային կրթության մասին լավ պատկերացում ունենլաու համար կարդացեք Պլատոնի «Հանրապետությունը»։ Այն միայն քաղաքական տրակտակ չէ, ինչպես որ մտածում են գիրքը միայն վերնագրով դատողները, այն ամենագեղեցիկ և հրաշալի աշխատանքներից է, որ երբևէ գրվել է դաստիարակության մասին[6]։
Սպարտայում 6-7 տարեկան տղաներին ուղարկում էին զինվորական պատրաստության դպրոցներ։ Դասընթացները շատ դաժան էին և ստացել էին «կոփման ծանր շրջան» անվանում։ 18-20 տարեկանում սպարտացի տղամարդիկ պետք է անցնեին թեստ, որը կազմված էր ֆիզիկական պատրաստվածությունից, ռազմական կարողություններից և առաջնորդելու հմտություններից։ Թեստը ձախողելու դեպքում նրանք զրկվում էին քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքից։ Հաջողությամբ հանձնելու դեպքում համարվում էին արժանի տղամարդ և քաղաքացի, շարունակում էին ծառայել բանակում մինչ 60 տարեկան, որից հետո անցնում էին թոշակի[7]։
Հրեաստանում դեռ վաղ ժամանակներում յուրաքանչյուր ծնող պարտավորված էր, թեկուզ ոչ ֆորմալ կերպով, կրթել իր երեխային։ Դարերի ընթացքում քաղաքների և գյուղերի զարգացման հետևանքով ի հայտ եկան Ռաբիս կոչված ուսուցիչները։ Ըստ «Թալմուդի» («Բավա Բաթրա 21ա» տրակտատ), որտեղ փառաբանվում է իմաստուն Ջոշուա բեն Գամլան մ․թ․ 1-ին դարում հրեական կրթության հաստատություն հիմադրելու համար, Բեն Գամլան հիմնում էր դպրոցներ բոլոր քաղաքներում և սահմանել էր օրենք, ըստ որի 6-8 տարեկան երեխաները պարտադիր պետք է ստանան կրթություն[8]։
Ացտեկների կայսրությունը, որը կառավարվել է 1428-1521 թվականներին (ներկայիս Մեքսիկայի կենտրոնական մասը), առաջինն էր, որ ստեղծեց պարտադիր կրթության համընդհանուր համակարգ[9][10]։
Վաղ ժամանակակից դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեֆորմացիայից հետո հաստատվեց պարտադիր կրթության օրենք տղաների և աղջիկների համար՝ սկզբում այն մարզերում, որոնք հիմա Գերմանիայի կազմի մեջ են, հետագայում Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։
Մարթին Լյութերը իր An die Ratsherren aller Städte deutschen Landes (Գերմանիայի բոլոր քաղաքների խորհրդականներին, 1524) ճառով կոչ էր անում հաստատել պարտադիր կրթության օրենքը, որպեսզի բոլորը կարողանային կարդալ Աստվածաշունչը[11]։ Այդ օրինակին սկսում է հետևել նաև Հռոմեական կայսրությւան բողաքական հարավ-որևմտյան ժողովուրդը։ 1559 թվականին Գերմանիայի Վյուրթեմբերգ դքսությունը օրենք սահմանեց տղաների պարտադիր կրթության վերաբերյալ[12]։ 1592 թվականին գերմանական Ցվայբրյուկեն դքսությունը դարձավ առաջինը, ոթր պարտադիր կրթություն սահամնեց և՛ տղաների, և՛ աղջիկների համար[13], դրան հետևեց Ստրասբուրգը՝ 1598 թվականին, ապա Սուրբ Հռոմեական կայսրությունը, որը ներկայիս Ֆրանսիայի տարածքում է։
1616 թվականին Շոտլանդիայում դպրոցների հիմնադրման մասին ակտը պարտադրում էր, որ բոլոր ծխականները հիմնեն դպրոցներ և իրենք էլ տան վճարները։ Շոտլանդիայի խորհրդարանը հաստատեց այդ որոշումը 1633 թվականի կրթության մասին ակտով և սահմանեց տարածքային հարկեր, որպեսզի կարողանա ապահովել ֆինանսավորումը։ Ծխականների ապահովված աջակցության ներքո մարդիկ կարողանում էին խուսափել հարկերից, որից մասին ազդարարվում է 1646 թվականի կրթության մասին օրենքում։ Դարաշրջանի խառնաշփոթի պատճառով կրթությունը ետին պլան մղվեց։ Սակայն 1696 թվականին ընդունված նոր ակտը հաստատեց պարտադիր դպրոցների կարևորությունը և անհրաժեշտության դեպքում դրանց պահպանումը տուգանքների և բռնագրավման միջոցներով։ Այդպես Շոտլանդիան դարձավ առաջին պետությունը, որ ունեցավ ազգային պարտադիր կրթություն։
Միացյալ նահանգներում, հետևելով Լյութերի և մնացած հեղափոխականների կոչերին, 1620 թվականին Պլիմութ գաղութը հիմնող սեպարտիստ- կոնգրեգացիոնալիստները պարտադրում էին ծնողներին, որ իրենց երեխաներին գրել և կարդալ սովորեցնեն[14]։ Մասաչուսեթսի դպրոցի օրենքները՝ 3 օրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են Մասաչուսեթսի ծովածոցում 1642, 1647 և 1648 թվականներին, համարվում են ԱՄՆ-ում պարտադիր կրթության սահմանման առաջին քայլերը։ Ըստ 1647 թվականի ընդունված օրենքի քաղաքները, որտեղ ապրում էին 50 և ավել ընտանիք, պարտավորվում էին վարձել ուսուցիչ, իսկ քաղաքը, որտեղ կար 100 և ավել ընտանիք, պետք է հիմներ դպրոց[15]։
Պրուսիան 1763 թվականին ներդրել է ժամանակակից պարտադիր կրթական համակարգ[16]։ Generallandschulreglement-ը (Դպրոցական գլխավոր կանոնակարգ), գորշի է դրվել Ֆրիդրիխ Մեծի հրամանագրով 1763-հ թվականներին[17]։ The Generallandschulreglement-ը, որը հեղինակել է Յոհան Ջուլիոս Հեքերը, պահանջում էր, որպեսզի բոլոր երիտասարդ քաղաքացիները՝ և՛ տղաները, և՛ աղջիկները, 5տարեկանից մինչև 13-14 տարեկան պարտադիր ստանային կրթություն և պետության կողմից տրամադրված դասագրքերի շնորհիվ որոշ պատկերացումներ կազմեին (Քրիոստոնեությունը) կրոնի, երգի, գրել- կարդալու մասին։
Ավստրիայում, Հունգարիայում և Չեխիայում նախադպրոցական պարտադիր կրթության մասին օրենքը սահմանել է կայսրուհի Մարիա Թերեզան 1774 թվականին[17]։
Ուշ ժամանակակից դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտադիր դպրոց հաճախելու Պրուսիայի մոդելին աստիճանաբար սկսեցին հետևե նաև մյուս երկրները։ Այն ընդունվեց Դանիա- Նորվեգիայի և Շվեդիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, հետագայում նաև Անգլիայի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից[18]։
Ըստ բնակչության աճի և պարտադիր կրթության տարածման տվյալների, 2006 թվականին ՅՈՒՆԵՍԿՕՆ հաշվարկել էր, որ հետագա 30 տարիների ընթացքում ավելի շատ մարդ կստանա պետական կրթություն, քան մարդկության ողջ պատմության ընթացքում[19]։
Ֆրանսիան չէր շտապում պարտադիր կրթություն մտցնելու հարցում՝ այս անգամ աշխարհիկ պետության և կաթոլիկ եկղեցու միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Բազմիցս առաջարկվել էին պարտադիր կրթության մասին տարբերակներ և 1833 թվականին ընդունվեց Գիզոտի օրենքը։ Գիզոտի օրենքը բոլոր համայնքներին պարտադրում էր տղա երեխաներին ապահովել կրթությամբ և դպրոցական դասագրքերը կենտրոնացած լինեին նրանց կրոնական և բարոյական դաստիարակության վրա։ Ժյուլ Ֆերիի 1881 թվականին ընդունած օրենքների փունջը ընդլայնեց կենտրոնական կառավորւթյան դերը կրթության մեջ և բոլոր աղջիկների և տղաների համար կրթությունը դարձրեց անվճար։ 1882 թվականին Ժյուլ ֆերիի օրենքների երկրորդ փունջը տղաների և աղջիկների կրթությունը պարտադիր դարձրեց մինչև 13 տարեկան[20]։ 1936 թվականին առավելագույն տարիքը դարձավ 14 տարեկանը։ Իսկ 1959 թվականին այն հասավ 16 տարեկանի[21]։
1852 թվականին Մասաչուսեթսը դարձավ առաջինն էր ԱՄՆ-ի նահանգներից, որ օրենք ընդունեց պարտադիր կրթության վերաբերյալ։ մասաչուսեթսի Ըդհանուր դատարանը պարտադրեց, որ ամեն քաղաք հիմնի գիմնազիա։ Այն ծնողները, որ իրենց երեխաներին չէին ուղարկում դպրոց, տուգանվում էին, և կառավարությունը իրավունք ուներ երեխաներին կտրել իրենց ծնողներից և տալ սովորելու, եթե կառավարությունը ճանաչեր նրանց անկարող երեխային պատշաճ կրթություն տալու[22]։ 1918 թվականին Միսսիսիպին եղավ վերջին նահանգը, որ պարտադիր կրթության մասին օրենք սահմենց[23]։
1922 թվականին Օրեգոնում ընտրության է դրվում պարտադիր կրթության մասին օրենք, որը պարտադրում էր բոլոր 8-16 տարեկան երեխաներին (բացառությամբ մտավոր և ֆիզիկական հիվանդ երեխաներին, որ դպրոցից հեռու էին ապրում կամ ունեին գրավոր փաստաթուղթ՝ըստ որի նրանց իրավունք ունեին մասնավոր կրթություն ստանալու), հաճախել հանրային դպրոցներ[24]։ Օրենքը միաձայն ընդունվում է, սակայն հետագայում Միացյալ Նահանգների Վերին Ատյանը այն ոչ սահմանադրական օրենք է կնքում՝ բացատրելով, որ «երեխան պետությանը չի պատականում»։ Այս դեպքից հետո վիճաբանություններ սկվեցին, թե արդյոք մասնավոր դպրոցները իրավունք ունեն շարունակել իրենց գործը և կրթել Միացյալ Նահանգներում։
Ռուսաստան/ԽՍՀՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետական Միությունում պարտադիր կրթության մասին օերնքը ընդունվել է 1930 թվականին։In the Soviet Union, a compulsory education provision law was implemented in 1930.[25] Պետության կողմից տրամադրված կրթության առաքելությունը անգրագիտության վերացումն էր։ Համաձայն վարչակարգի հնգամյա ծրագրերի ընդհանուր նպատակների՝ կրթության տրամադրման և գրագիտության ուսուցման շարժառիթը «տեխնիկապես հմուտ և գիտականորեն գրագետ քաղաքացիների նոր սերունդ պատրաստելն էր»[26]։ Արդյունաբերական արգացումը պահանջում էր ավելի հմուտ աշխատողներ։ Տաղանդի ոչ մի աղբյուր չպետք է կորչեր, և այդ բացահայտելու միակ միջողը մասսայական կրթությունը արագ զարգացնելն էր[27]։ Սովետական դպրոցները «արձագանքում էին հասարակության տնտեսական պահանջներին»՝ կենտրոնանալով «մաթեմատիկայի հիմնական ձևավորման և տնտեսական արտադրանք ստանալու պոլիտեխնիկական գիտելիքների վրա »[28]։
Չինաստանի իննամյա պարտադիր կրթությունը պաշտոնապես հաստատվել է 1986 թվականին՝ որպես տնտեսական արդիականացման ծրագրի մաս[29]։ Այն մշակվել էր «համընդհանուրացման» նպատակով՝կրթական բացը լրացնելով տնտեսական զարգացմամբ, իսկ գյուղական և քաղաքային շրջաններում նոր ապահով և արդյունավետ դպրոցներ բացելով[30]։ Ծրագիրն ի սկզբանե բոլորին չէր ապահովում՝ հսկայական բնակչության և տնտեսական վատ հիմքեր ունենալու պատճառով, սակայն 1999 թվականին հիմնական և միջնակարգ դպրոցները կարողացան սպասարկել բնակչության 90%-ին[29]։
Ընդունման տարեթվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1700s
[խմբագրել | խմբագրել կոդը]1800s
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1814: Դանիա[32]
- 1824: Թուրքիա[33],
- 1834: Հունաստան[32]
- 1841: Հավայի[34]
- 1842: Շվեդիա[32]
- 1844: Պորտուգալիա[32]
- 1852: Մասաչուսեթս[34]
- 1857: Իսպանիա[35]
- 1864: Վաշինգտոն[34], Ռումինիա
- 1868: Չեռնոգորիա
- 1869: Սլովենիա, Իտալիա[36], Կոստա Ռիկա[37]
- 1870: Կոլումբիա[38]
- 1871: Միչիգան, Վաշինգտոն[34], Օնտարիո[39],
- 1872: Ճապոնիա, Շոտլանդիա[40] Կոնեկտիկուտ (de facto unenforceable)[34], Վիկտորիա[41]
- 1873: Նևադա[34], Բրիտանական Կոլումբիա[39]
- 1874: Շվեյցարիա[32], Կանզաս, Նյու Յորք, Կալիֆոռնիա[34]
- 1875: Նյու Ջերսի, Մեն[34], Հարավային Ավստրալիա[41]
- 1876: Գայանա, Սուրինամ[42]
- 1877: Նոր Զելանդիա, Ուրուգվայ[38],
- 1878: Բուլղարիա
- 1880: Անգլիա[32], Ուելս[32], Նոր Հարավային Ուելս[41],
- 1882: Ֆրանսիա[32], Սերբիա[43]
- 1883: Մոնտանա, Իլինոյս, Հարավային Դակոտա, Ռոդ Այլենդ[34],
- 1884: Արգենտինա[38]
- 1885: Մինեսոտա[34]
- 1886: Կոլումբիա (abolished)[38]
- 1887: Նեբրասկա[34]
- 1889: Նորվեգիա[44], Օրեգոն, Կոլորադո[34]
- 1890: Բարբադոս[45],
- 1892: Իռլանդիա[32]
- 1895: Փենսիլվանիա[34]
- 1896: Կենտուկի, Հավայի[34]
- 1897: Էկվադոր[38], Ինդիանա, Արևմտյան Վիրջինիա[34]
- 1899: Արիզոնա[34], Պուերտո Ռիկո
1900s
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1900: Նիդերլանդներ[32],
- 1902: Այովա, Մերիլենդ[34]
- 1904: Գուամ[46]
- 1905: Պերու, Թենեսի, Միսսուրի[34],
- 1906: Նամիբիա[47]
- 1907: Իսլանդիա[48],,
- 1908: Վիրջինիա[34]
- 1909: Պարագվայ[38], Արկանզաս[34],
- 1910: Ալբերտա[39]
- 1912: Լյուքսեմբուրգ[32]
- 1913: Ալբանիա[49]
- 1915: Ալաբամա, Հարավային Կարոլինա, Ֆլորիդա, Տեխաս[34]
- 1917: Ջիբրալթար[50]
- 1918: Միսսիսիպի[34]
- 1919: Բելգիա[32], Լեհաստան (only for children with less than 3 km to nearest school)[51], Լատվիա
- 1920: Չիլի[38], Էստոնիա[52], Էսվատինի (white children only)
- 1921: Ֆինլանդիա[53], Թաիլանդ[54]
- 1923: Նաուրու[55]
- 1925: Մոնղոլիա[56]
- 1927: Կոլումբիա (reintroduced)[38]
- 1929: Ալյասկա[34]
- 1930: Հնդկաստան, ԽՍՀՄ[57]
- 1935: Աֆղանստան[58]
- 1943: Քվեբեկ[39], Իրան[59]
- 1946: Մալթա[60]
- 1949: Իսրայել[36]
- 1951: Լիբիա[61]
- 1952: Հորդանան[62]
- 1953: Եգիպտոս[63], Հարավային Կորեա[64]
- 1960: Չադ
- 1961: Գանա[65]
- 1962: Կիպրոս[66], Մալի
- 1963: Ալժիր[67], Մարոկկո[68]
- 1964: Մոզամբիկ (children with less than three miles to nearest school)
- 1965: Քուվեյթ[69]
- 1971: ԱՄԷ[70]
- 1973: Ինդոնեզիա
- 1975: Սոմալի[71]
- 1976: Իրաք,
- 1981: Սեյշելյան կղզիներ[72], Սիրիա[73]
- 1988: Բրազիլիա[74], Ֆիլիպիններ[75]
- 1990: Բանգլադեշ[76], Եմեն, Նամիբիա (all children)
- 1991: Թունիս[77]
- 1994: Սամոա
- 1996: Լաոս[78], Աֆղանստան (abolished for women)[58]
- 1998: Լիբանան[79], Սուդան[80]
2000s
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000: Սինգապուր[81]
- 2001: Աֆղանստան (reintroduced for women)[58], Մավրիտանիա[82]
- 2003: Լիբերիա[83], Մալայզիա[84], Սիերա Լեոնե[85]
- 2005: Բահրեյն[86]
- 2007: Բրունեյ[87]
- 2008: Ուգանդա[88], Օման[89]
- 2009: {{դրոշավորում|Կոնեկտիկուտ} (enforceable misdemeanor, unenforceable prior to 2009)
- 2010: Լեսոթո[90]
- 2021: Աֆղանստան (secondary school abolished for women)[91]
Երկրներ, որոնք չունեն պարտադիր կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալ աղյուսակը ցույց է տալիս, թե որ երկրում քանի տարեկանից է սկսվում և ավարտվում պարտադիր կրթությունը։ Հիմնականում սկսվում է 6 տարեկանից, սակայն այ տատանվում է 3-8 տարեկանի շրջանում[95][96]։
Երկիր/Նահանգ | Lower
age range |
Upper
age range |
Նշումներ |
---|---|---|---|
Արգենտինա | 4 | 18 | [97] |
Ավստրալիա | 5 | 15/17 | Նահանգների շրջանում առավելագույն տարիքի շեմը տարբերվում է։ |
Ավստրիա | 6 | 15 | Պարտադիր դպրոցական կրթությունը տևում է 9 տարի։ Այն ավարտելուց հետո կրթությունը պետք է շարունակել կամ միջնակարգ դպրոցում կամ սովորել արհեստ մինչև 18 տարեկան[98]։ |
Բելգիա | 6 | 18 | Բելգիայում պարտադիր է կրթություն ստանալը, բայց պարտադիր չէ, որ այն լինի դպորցում։ |
Բոսնիա և Հերցեգովինա | 6 | 15 | |
Բուլղարիա | 4 | 16 | Մինչ 2020 թվականը պարտադիր կրթություն էր համարվում մինչ դպրոց այցելելը նախապատրաստական դասընթացների 3 տարին[99][100]։ |
Բրազիլիա | 4 | 17 | ՎԵրջին անգամ փոփոխության է ենթարկվել 2009 թվականին[101]։ |
Կանադա | 5-7 | 16/18 | |
Չինաստան | 6 | 15 | |
Խորվաթիա | 6 | 15 | |
Կոստա Ռիկա | 4 | 17 | |
Կիպրոս | 5 | 15 | Պարտադիր կրթությունը սկսվում նախքան դպրոց գնալը 1 տարի նախապատրաստական աշխատանքների այցելությունից[102]։ |
Չեխիա | 5 | 15 | Պարտադիր կրթությունը ներառում է մեկ տարի նախապատրաստական դասընթացները և տարվա դպրոցում ստացած կրթությունը։ |
Դենմարկ | 6 | 16 | |
Եգիպտոս | 6 | 14 | |
Անլգիա և Ուելս | 4[103] | 16[104] | Պարտադիր է առկա ուսուցումը, սակայն դպրոց հաճախելւ պարտադիր չէ։ |
Էստոնիա | 6/7 | 15/16 | 6 տարեկան երեխան կարող է հաճախել դպրոց, եթե մինչև նույն տարվա հոկտեմբերի1-ը արդեն կդառնա 7 տարեկան[105]։ |
Ֆինլանդիա | 7 | 18 | Հաճախման տարիքը ± 1 տարով փոփոխական է։ 2020 թվականի վերջին ուսման ավարտը 15 տարեկանից փոխվել է 18 տարեկանի։ |
Ֆրանսիա | 3 | 16 | |
Գերմանիա | 6 | 16 | Նահանգների շրջանում կան չնչին տարբերություններ[106]։ |
Հունաստան | 5 | 15 | Պարտադիր կրությունը սկսվում է 1 տարի պարտադիր նախապատրաստական դասընթացների հաճախումից։ |
Հայիթի | 6 | 11 | Ըստ Հայիթիի Սահմանադրության կրթությունը անվճար է։ Սակայն անգամ հանրային դպրոցներում հավելյալ վճար են պահանջում։ Երեխաների 80%-ը այցելում են մասնավոր դպրոցներ։ |
Հոնկ Կոնգ | 6 | 15 | Հոնկ Կոնգում ըստ օրենքի պարտադիր կրթությունը տասներկումյա է(հիմնական և միջնակարգ դպրոցներ) և ըստ ցանկության 15 տարի (մանկապարտեզ, հիմնական և միջնակարգ դպրոցներ)։ |
Հունգարիա | 3 | 16 | |
Հնդկաստան | 3 | 18 | |
Ինդոնեզիա | 7 | 16 | |
Իսրայել | 3 | 16 | Պարտադիր կրթությունը սկսում է մանկապարտեզից մինչև 10-րդ դասարան։ |
Իրան | 6 | 12[107] | |
Իտալիա | 6 | 16 | |
Ճամայկա | 5 | 16 | Ծնողի դեմ կարող է մեղադրանք հարուցվել, եթե նա երեխային դպրոց չուղարկի առանց հիմնավոր պատճառների։ |
Ճապոնիա | 6 | 15 | |
Լատվիա | 5 | 16[95][108] | |
Լուքսեմբուրգ | 4 | 16[95] | |
Մալաթիա | 6 | 12[109] | |
Մալդիվներ | 6 | 15 | |
Մեխիկո | 6 | 18 | |
Մարոկկո | 6 | 15 | |
Նիդեռլանդներ | 5 | 18 | |
Նոր Զելանդիա | 6 | 16 | Երեխաները հիմնականում սկսում են դպրոց հաճախել 5 տարեկանից։ Մինչև 19 տարեկան կրթւոթյունը անվճար է[110]։ |
Նորվեգիա | 6 | 15 | Կրությունը տևում է 10 տարի, 1-7 տարի հիմնական դպրոցում, 8-10 տարի՝ Միջմակարգ[111]։ |
Ֆիլիպինհներ | 4-6 | 18 | Այն փոխվել է 6-16 տարեկան, քանի որ ավելացվել է պարտադիր մանկապարտեզ և ավագ դպրոց։ |
Լեհաստան | 6 | 18 | Պարտադիր կրթությունը սկսվում է 1 տարի նախապտրաստական աշխատանքների հաճախումից, որից հետո երեխան գնում է հիմանկան դպրոց[112]։ Լեհաստանի օրենքը տարբերակում է պարտադիր դպրոց հաճախելը պարտադիր կրթություն ստանալուց։ |
Պորտուգալիա | 6 | 18 | Պորտուգալիայում 6 տարին բոլորած երեխաները պետք է հաճախեն դպրոց։ Տան կրթությունը թույլատրվում է միայն, եթե գրանցում են անցնում դպրոցում և կիսամյակային քննություններ են հանձնում։ |
Ռումինիա | 5-6 | 18-19 | Ռումինիայում 2020թ պարտադիր կրթությանը ավելացվել է մանկապարտեզի 1 տարին և ավագ դպրոցի 2-ի տարին, և այն դարձել է ընդհանուր 14 տարի։ |
Ռուսաստան | 6 | 17 | Աշակերտը կարող է 15 տարեկանից հետո թողնել ուսումը ծնողների և տեղային մարմինների թույլտվությունից հետո[113]։ |
Շոտկլանդիա | 5 | 16 | |
Սլովենիա | 6 | 15 | |
Սինգապուր | 7 | 15[114] | |
Իսպանիա | 6 | 16 | |
Սիրիա | 6 | 15 | Պարտադիր կրթություն է համարվում դպրոցում 1-9 դասարանները։ |
Շվեդիա | 6 | 16[115] | |
Շվեյցարիա | 4-6 | 15 | |
Քաթար | 5 | 18 | |
Թայվան | 7 | 18 | |
Թաիլանդ | 4 | 15 | Պարտադիր է միայն կրթություն ստանալը։ Թաիլանդում դպրոց հաճախել չի պարտադրվում։ |
Թուրքիա | 6 | 18 | |
Միացյալ Նահանգներ | 5-8 | 15-18 | Նահանգների շրջանում տարիքները տարբրեվում են։ Սկսում են դպրոց հաճախել 5-8 տարեկիանում և ավարտում են 15-18 տարեկան հասակում[116]։ |
Ուրուգվայ | 6 | 14 | |
Զիմբաբվե | 6 | 16 | Պարտադիր կրթությունը տևում է 11 տարի։ |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև պարտադիր կրթությունը հիմնականում համարվում է կարևոր և օգտակար, ոմանց համար ներկայումս այն անարդյունավետ և հնացած մեթոդ է, և արժանանաում է բազմաթիվ քննադատությունների[117]։ Ըստ նրանց այն խլում է երեխայից իր ազատությունը և պարզապես քաղաքական հսկողության մեթոդ է[118], այն չի սովորեցնում ինչպես ապրել իրական կյանքում՝ դպրոցի պատերից դուրս[119], և կարող է բացական հետևանքներ թողնել երեխայի վրա՝ հանգեցնելով ապատիայի, սթրեսի և դեպրեսիայի[120]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Compulsory Education». New England Journal of Education. 1 (5): 52. 1875. JSTOR 44763565.
- ↑ International Covenant on Economic, Social and Cultural Rights, Article 14
- ↑ Niece, Richard (1983). «Compulsory Education: Milestone or Millstone?». The High School Journal. 67 (1). p. 33. JSTOR 40365328.
- ↑ Paglayan, Agustina S. (February 2021). «The Non-Democratic Roots of Mass Education: Evidence from 200 Years». American Political Science Review (անգլերեն). 115 (1): 179–198. doi:10.1017/S0003055420000647. ISSN 0003-0554.
- ↑ Camp, David N (1871). «Compulsory Education». The Connecticut School Journal. 1 (5): 181–184. JSTOR 44649076.
- ↑ «The Internet Classics Archive | the Republic by Plato».
- ↑ Wikipedia: Agoge
- ↑ Wikipedia: Jewish education#Primary schooling
- ↑ Jacques Soustelle (2002 թ․ նոյեմբերի 11). Daily life of the Aztecs: on the eve of the Spanish Conquest. Courier Dover Publications. էջ 173. ISBN 978-0-486-42485-9. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Wikipedia: Aztec#Education
- ↑ Luther deutsch, p. 70, at Google Books
- ↑ "Große Kirchenordnung", 1559, Oliver Geister, Die Ordnung der Schule. Zur Grundlegung einer Kritik am verwalteten Unterricht. Münster 2006, p. 145.
- ↑ Emil Sehling (ed.), Die evangelischen Kirchenordnungen des 16. Jahrhunderts. Vol 18: Rheinland-Pfalz I. Tübingen 2006, p. 406.
- ↑ John Demos (1970), A Little Commonwealth: Family Life in Plymouth Colony. Oxford University Press, New York, N.Y., pp. 104, 142-144
- ↑ See references in articles Massachusetts School Laws and Massachusetts#Education.
- ↑ Neufeld, John (October 1963). «Compulsory Education in Germany». ALA Bulletin. 57 (9): 805. JSTOR 25696774.
- ↑ 17,0 17,1 James van Horn Melton. "Absolutism and the Eighteenth-Century Origins of Compulsory Schooling in Prussia and Austria". p. xiv.
- ↑ Soysal, Yasemin Nuhoglu; Strang, David (1989). «Construction of the First Mass Education Systems in Nineteenth-Century Europe». Sociology of Education. 62 (4): 277–288. doi:10.2307/2112831. JSTOR 2112831.
- ↑ Schools Kill Creativity. TED Talks, 2006, Monterey, CA, USA.
- ↑ Paglayan, Agustina, 2020, "Replication Data for: The Non-Democratic Roots of Mass Education: Evidence from 200 Years", https://doi.org/10.7910/DVN/X2VJJX, Harvard Dataverse, V1, UNF:6:dsocagzDlr4OuK5c/RkP8g== [fileUNF]
- ↑ Barnard, H.C.. Education and the French Revolution (Cambridge: Cambridge University Press,1969)
- ↑ Rothbard, Murray Rothbard (1975). «The Puritans 'Purify': Theocracy in Massachusetts». Conceived in Liberty. Arlington House Publishers. ISBN 9780870002625.
- ↑ Katz, Michael S. «A History of Compulsory Education Laws» (PDF). ERIC - Institute of Education Sciences. ERIC. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Jorgenson, Lloyd P. (1968). «The Oregon School Law of 1922: Passage and Sequel». The Catholic Historical Review. Catholic University of America Press. 54 (3): 455–466. JSTOR 25018244.
- ↑ "Всеобщее обучение". otrok.ru (in Russian)
- ↑ U.S. DOE 1960, xv, cited in Paglayan 2021
- ↑ Grant 1964, 22, cited in Paglayan 2021
- ↑ U.S. DOE 1960, 1-2, cited in Paglayan 2021
- ↑ 29,0 29,1 Su, Xiaohuan (2002), Education in China: reforms and innovations, 五洲传播出版社, ISBN 978-7-80113-993-1, Արխիվացված օրիգինալից 17 March 2017-ին, Վերցված է 19 February 2016-ին
- ↑ Ding, Yanqing (2012). «The Problems with Access to Compulsory Education in China and the Effects of the Policy of Direct Subsidies to Students». Chinese Education & Society. Chinese Education & Society vol.45, no.1. 45: 13–21. doi:10.2753/CED1061-1932450102. S2CID 142831787.
- ↑ Reeh, Niels. 2016. Secularization Revisited - Teaching of Religion and the State of Denmark 1721 to 2006. Edited by Lori Beamann, Lene Kühle and Anna Halahoff: Springer.
- ↑ 32,00 32,01 32,02 32,03 32,04 32,05 32,06 32,07 32,08 32,09 32,10 32,11 32,12 Grinin, Leonid E.; Ilyin, Ilya V.; Herrmann, Peter; Korotayev, Andrey V. (2016). Globalistics and globalization studies: Global Transformations and Global Future. էջ 66. ISBN 978-5705750269.
- ↑ Examination of Mahmut II's 1824 Edict of Talim-i Sıbyan (Education of Infants) on the Compulsion of the Primary Education in Terms of the Rights of the Child
- ↑ 34,00 34,01 34,02 34,03 34,04 34,05 34,06 34,07 34,08 34,09 34,10 34,11 34,12 34,13 34,14 34,15 34,16 34,17 34,18 34,19 34,20 34,21 34,22 State Compulsory School Attendance Laws
- ↑ «Education in Spain: Close-up of Its History in the 20th Century» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ 36,0 36,1 100 Years of Educational Reforms in Europe: a contextual database
- ↑ COSTA RICA'S EDUCATION SYSTEM
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 38,6 38,7 Aubry, Carla; Geiss, Michael; Magyar-Haas, Veronika; Oelkers, Jürgen (2014). Education and the State: International perspectives on a changing relationship. էջեր 47–8. ISBN 9781317678236.
- ↑ 39,0 39,1 39,2 39,3 Philip Oreopoulos: Canadian Compulsory School Laws and their Impact on Educational, 2005
- ↑ «Part 4: The 1872 Education (Scotland) Act». Moray House School of Education and Sport, University of Edinburgh. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 41,0 41,1 41,2 Free, compulsory and secular Education Acts
- ↑ The status of Dutch in post-colonial Suriname
- ↑ Serbia
- ↑ «Norway» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ Historical developments of education in Barbados
- ↑ George Leland Dyer: Order No. 80, 1904
- ↑ «Education in Namibia» (PDF). էջ 45.
- ↑ «Iceland: Education». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ Development of Education during the Years 1944 - 1948 in Albania
- ↑ Edward G. Archer: Gibraltar, Identity and Empire
- ↑ Dz.Pr.P.P. 1919/14/147(չաշխատող հղում)
- ↑ «Educational Policies: Estonia (2014)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Finland: Evolution of Educational Provision». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ «The Development of Primary Education in Thailand and Its Present Challenges» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ Rapatahana, Vaughan; Bunce, Pauline (2012). English Language as Hydra: Its Impacts on Non-English Language Cultures. Multilingual Matters. էջեր 27–28. ISBN 978-1-84769-752-3.
- ↑ Literacy country study: Mongolia
- ↑ «Всеобщее обучение». otrok.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 58,0 58,1 58,2 «History of educational system in Afghanistan». Help the Afghan Children. 2003 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Encyclopædia Iranica: General Survey of Modern Education
- ↑ «History of the University». University of Malta. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Constitution of Libya (1951)
- ↑ Constitution of Jordan
- ↑ Education in Egypt's development: the need for a wider system of appraisal
- ↑ Historical Review of Korea's Education
- ↑ «Education Act, 1961». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ THE EDUCATIONAL SYSTEM IN CYPRUS
- ↑ Algeria
- ↑ Diyen, Hayat 2004,"reform of secondary education in Morocco: Challenges and Prospects." Prospects, vol XXXIV.no.2, pp212
- ↑ «Kuwait Education».
- ↑ A History of Education in the United Arab Emirates and Trucial Sheikdoms
- ↑ Somalia - Education
- ↑ A country study: Seychelles
- ↑ Increasing The School Access in Azaz City, Syria: A GIS-Based Set Covering Model
- ↑ http://www.planalto.gov.br/ccivil_03/constituicao/constituicao.htm Կաղապար:Bare URL inline
- ↑ Republic Act No. 6655, Chan Robles Law Library.
- ↑ Compulsory Primary Education Act, 1990
- ↑ Education in the Maghreb: Tunisia
- ↑ «World Data on Education: Laos» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ Children’s Rights: Lebanon
- ↑ «World Data on Education: Sudan» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ Compulsory education Act is passed, 2000
- ↑ Mauritania
- ↑ World Bank: Education in Liberia
- ↑ National Education System
- ↑ «Sierra Leone: Newsline». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ Law No. 27 of 2005 with respect to Education.
- ↑ Compulsory Education Act (Cap. 211)
- ↑ Education Act, 2008
- ↑ View of Education development in Oman
- ↑ The Obstacles Facing Students in Lesotho
- ↑ George, Susannah (2022 թ․ մարտի 23). «Taliban reopens Afghan schools — except for girls beyond sixth grade». The Washington Post. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Mahmood Ansari: The State and Education System in Bhutan A Note
- ↑ Education System in Papua New Guinea
- ↑ Education System in Solomon Islands
- ↑ 95,0 95,1 95,2 «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Digest of Education Statistics, 2008».
- ↑ «Ley simple». 2019 թ․ մարտի 8.
- ↑ «AusBildung bis 18».
- ↑ https://www.oecd-ilibrary.org/sites/81d18411-en/index.html?itemId=/content/component/81d18411-en
- ↑ https://education-profiles.org/europe-and-northern-america/bulgaria/~non-state-actors-in-education
- ↑ «Emenda Constitucional nº 59».
- ↑ «Cyprus Higher Education». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Education Act 1996 s8». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Education leaving age». Politics.co.uk. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Põhikooli- ja gümnaasiumiseadus» [Primary and Secondary School Act]. Riigi Teataja (էստոներեն). 2021 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Where home schooling is illegal». BBC News. 2010 թ․ մարտի 22.
- ↑ «نگرش مردم ایران به تحصیل زنان در دانشگاه منفی تر شده است». BBC Persian.
- ↑ «Education system - Study in Latvia - studyinlatvia.eu». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Pelaksanaan pendidikan wajib di peringkat rendah 2003» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Education in New Zealand». Ministry of Education. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «About Education in Norway» (PDF). udir.no. Foreign Ministry of Norway. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ https://welcome.uw.edu.pl/before-you-arrive/educational-system-in-poland/
- ↑ Federal law of Russia "On education", article 19.6
- ↑ «COMPULSORY EDUCATION ACT (CHAPTER 51)». Singapore Statutes Online. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ Hans Högman. «Den svenska skolans historia» (շվեդերեն). Hasses hemsida. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Age range for compulsory school attendance and special education services, and policies on year-round schools and kindergarten programs.. Retrieved 28 November 2009.
- ↑ Strickland, Jim (2020 թ․ հոկտեմբերի 7). «Op-ed: Let's get rid of compulsory school days». The Seattle Times.
- ↑ Rothbard, Murray N. (1999). Education, free & compulsory. Auburn, Ala: Ludwig von Mises Institute. ISBN 978-0-945466-22-2.
- ↑ «Schools are 'too focused on exam results and don't prepare students for the workplace', survey finds». The Independent (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Gray, Peter (2010 թ․ հունվարի 26). «The Decline of Play and Rise in Children's Mental Disorders». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Coleman, J. S., et al. (1966). Equality of Educational Opportunity. Washington: U.S. Government Printing Office.
- Gardner, Richard (1871). . Tonbridge: Richard Gardner.
- Paglayan, A. (2020). "The Non-Democratic Roots of Mass Education: Evidence from 200 Years." American Political Science Review.
- Van Horn Melton, J. (1988). Absolutism and the Eighteenth-Century Origins of Compulsory Schooling in Prussia and Austria Cambridge: Cambridge University Press.
- White, John (1876). "The Laws on Compulsory Education," The Fortnightly Review, Vol. XXV, pp. 897–918.